19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայկական եւ ադրբեջանական զինուժի կորուստները

Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի հունվարի 1-ից 31-ն ունեցել է 4 զոհ և 1 վիրավոր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվը նվազել է 1-ով։

Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման համաձայն՝ 2014-ի հունվարին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում հայտարարվել է 7 զոհի և 13 վիրավորի մասին։ Ինքնասպանությունների թվով 2014-ի հունվարն ադրբեջանական բանակի համար արդեն իսկ առաջատար է։

2014-ի հունվարին Ադրբեջանի զինուժի հայտարարած զոհերը

2014-ի հունվար ամսվա ընթացքում Ադրբեջանի զինուժը հայտարարել է 7 զոհի մասին: Ընդ որում, եթե համեմատենք այս թիվը 2013-ի նույն ժամանակահատվածի հետ, ապա զոհերի թիվը չի փոխվել։

Այնուհանդերձ, եթե 2013-ի հունվարին մարտական կորուստ չի հայտարարվել, ապա 2014-ի հունվարին արձանագրվել է 2-ը, երկու սպաներն էլ առաջնագծում «հայկական գնդակից»։ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նրանցից մեկը՝ լեյտենանտ Սաբուհի Ռուսթամ օղլու Ազիզովը, զոհվել է հունվարի 27-ին, մյուսը՝ կապիտան Էլնուր Ջաֆար օղլու Ջաֆարովը, հունվարի 23-ին։ Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկուսին էլ հետմահու պարգևատրել է ՛՛Գերազանց ծառայության համար՛՛ 3-րդ աստիճանի մեդալով։

Կարող ենք եզրակացնել, որ մարտական կորուստները, ինչպես նաև միջադեպերը սահմանին վկայում են առաջնագծում 2013-ի սկզբի համեմատ ավելի լարված իրավիճակի մասին։ Լարվածությունն ավելի սրվեց հունվարի 19-ին Արցախում հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում ադրբեջանական դիվերսիայից հետո։

Վերադառնալով ադրբեջանական կորուստներին՝ նշենք, որ  հայտարարված 7 զոհերից 6-ը հաստատվել են, իսկ մեկը հաստատել է ոչ թե Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, այլ այն զինկոմիսարիատը, որտեղից զորակոչվել էր մահացածը:

7 կորուստից 2-ը, ինչպես արդեն նշվեց, մարտական են՝ «հայկական գնդակից», 5-ը՝ ոչ մարտական. 4-ի նախնական պատճառն ինքնասպանությունն է, 1-ինը՝ սրտի անբավարարությունը: Զոհերից մեկը գրանցվել է Բաքվի զորամասերից մեկում, մեկը՝ Նախիջևանում, 4-ը՝ առաջնագծում, մեկի մահվան վայրն էլ չի հաղորդվում: 7 մահացածներից 6-ը զինված ուժերի, մեկը՝ արդարադատության նախարարության պատիժների իրականացման ծառայության պահպանման գնդի զինծառայող էին:

Կարևոր է հիշատակելը, որ տարին դեռ նոր է սկսվել, բայց 2014-ի հունվար ամիսն ադրբեջանական պաշտպանական և անվտանգության համակարգերում արդեն դարձել է վերջին 11 տարվա կտրվածքով առաջատարն ինքնասպանությունների թվով:

Շեշտենք, որ հունվարի 19-ի ադրբեջանական ձախողված դիվերսիայից հետո հայկական կողմի տվյալներով Ադրբեջանն ունի վիրավորներ, նվազագույնը 2 զոհ, մինչդեռ Ադրբեջանի ՊՆ-ն կտրականապես հերքում էր՝ հետագա օրերին տեղեկացնելով կասկածելի պայմաններում առաջնագծում գրանցված ՛՛ոչ մարտական՛՛ վիրավորների մասին։

Նկատենք նաև, որ Արցախի Պաշտպանության բանակի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ միայն հունվարի 19-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը կորցրել է 8 զինծառայողի և ունեցել 2 տասնյակից ավել վիրավոր։ Իսկ ըստ ադրբեջանական բաց աղբյուրների՝ նույն ընթացքում եղել է 3 կորուստ, 7 վիրավոր, այն էլ՝ զոհերից 2-ը մարտական, բոլոր տուժածներն էլ՝ «ոչ մարտական պայմաններում՛՛։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ