24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ցավոք…»

«Հայաստանի անվտանգության ու զարգացման գործում կապույտ մազերի դերի և նշանակության, թանգարանների տանիքում սիրով զբաղվելու կարևորության, լկտիությունն ազատ կամարտահայտության հիմնական միջոց հայտարարելուց, բանավիճելուց հետո սահուն անցում կատարեցինք արվեստի և նարեկագիտության ոլորտ: Ի՞նչ պարզվեց…Պարզվեց, որ ամբողջ ազգս, ՖԲ-յան ստեղնաշարային հանրագիտակները հիմա էլ քանդակագործ, ճարտարապետ, արվեստագետ և միջնադարյան միստիկ բանաստեղծության և մշակույթի «նուրբ» գիտակներ են…
Այս հանրագիտակների ուժերը, արագ վերափոխվելու ունակություններն ու գիտելիքները կարող են օգտագործել նաև մեր նեյրովիրաբույժները, սրտաբանները, ուռուցքաբաններն ու բարդ վիրահատություն կատարող մեր մասնագետները: Նրանք այնպիսի խորհուրդներ կտան, որ հիվանդներն անմիջապես զարմանքից, վախից, անակնկալից ու ահուսարսափից դուրս կգան նարկոզից ու ոտքի ելած կփախնեն…
Սրանց մի մեծ խումբ դեսանտ է պետք իջեցնել Չինաստան՝ գինեկոլոգիայի գծով խորհրդատու…Սրանք այնպիսի խորհուրդներ կտան, այնպես կմեկնաբանեն և կքննադատեն, որ կամ պտուղները կփոշմանեն, որ սաղմնավորվել են, կամ կանայք կստերջանան…
Հիմա եմ հասկանում, թե ինչու է երբեմնի հզոր, ծովից ծով երկիրը շագրենի կաշվի նման փոքրացել ու քչացել…Գործ անող, կռվող չի եղել…Խորհրդատուներն ու կողքից նայող, ճամարտակողներն են շատ եղել…Խանգարողները, հուսահատեցնողները, անվստահություն սերմանողները և դավաճաններն են շատ եղել…Ցավոք…»:

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ