25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Բառեր մի խնայեք…»

«ԲԱՌԵՐ ՄԻ ԽՆԱՅԵՔ… 
Սև օրվա համար կարող եք տնտեսել փող, սննդամթերք կամ հագուստ։ Բայց բառեր՝ երբեք… 
Երբեք մի խնայեք ու մի թաքցրեք ձեր լավագույն-նվիրական խոսքերը։ Շռայլորեն բաժանեք դրանք ձեր սիրելիներին, զարդարեք դրանցով ձեր եզակի մտերիմ մարդուն և նրա կյանքը զարդարեք։ Անշուշտ, կգա օրը, երբ աշխարհը կուչ կգա ծերության զսպաշապիկում… Այնժամ վախ կլինի և լռություն կլինի։ Այնժամ դուք հրճվելու եզակի առիթ կունենաք, երբ ձեր կյանքի եզակի ընկերը իր հուշերի գզրոցից կհանի ԲԱՌԵՐ։ Օր ծերության դրանք նման են հուլունքների։ Այո. կյանքի թելին շարված հուլունքներ են դրանք, և այնքան երիտասարդ են թվում այդ ուլունքների վրայով սահող կնճռոտ մատները… 
ԲԱՌԵՐ …
…Եվ անցած օրերի դյուրաբեկ մի թել, որ կտրվում է հակարծ ու կնճիռներով երիտասարդ մատներից գլորվում-թափվում են ուլունքափայլ շռայլություններ»։

Գրող Սմբատ Բունիաթյանի գրառումը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ