18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական գործընկերության հարաբերություններ են․ Լավրով

Հայկական լրատվամիջոցների հետ զրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններին։ Նա նշել է, որ դրանք դաշինքի, ռազմավարական գործընկերության հարաբերություններն են: 

«10 տարվա ընթացքում հարաբերությունները, անշուշտ, զարգացել են մեր երկրների նախագահներ Պուտինի եւ Սարգսյանի միջեւ ուղիղ վստահական շփումների ազդեցությամբ: Նրանք պարբերաբար՝ տարին մի քանի անգամ, հանդիպումներ են անցկացնում բարձր մակարդակի վրա Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ բազմաթիվ միջազգային համաժողովների շրջանակներում»,- հիշեցրել է Լավրովը:

Նախարարը հատկապես կարեւորել է Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ նշելով, որ այն հզոր լրացուցիչ խթան է հաղորդել առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցությանը:

«Բավական է ասել, որ անցյալ տարի Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2016-ի համեմատ ավելացել է ավելի քան 30 տոկոսով՝ հասնելով, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, 1 միլիարդ 750 միլիոն դոլարի: Սա շատ մեծ գումար է՝ չհաշված այն փաստը, որ ռուսական մասնակցությամբ հարյուրավոր ընկերություններ՝ կա՛մ ռուսական, կա՛մ հայ-ռուսական համատեղ ձեռնարկություններ, աշխատում են Հայաստանի Հանրապետությունում եւ նպաստում են մեր կապերին եւ մեր դաշնակցի տնտեսությանը», – ասել է Լավրովը:

Խոսելով երկու երկրների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին՝ Լավրովը հարաբերությունները ավանդական սերտ է անվանել:

«Ակտիվ գործող Առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հետ միասին մենք նաեւ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով հանձնաժողով ունենք: Նրանք աշխատում են ռիթմիկ կերպով եւ լավ արդյունք են տալիս»,- եզրափակել է նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ