28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Սպորտի միջազգային օրը նշվեց մեծ շուքով

30072916_2033811903605220_1820571734479913985_o

Օրացույցի ամենաերիտասարդ տոներից մեկը՝ Սպորտի միջազգային օրը , մեծ շուքով նշվեց Մասիս քաղաքի հ3 հիմն. դպրոցում ,որին հրավիրված էին Մասիսի քաղաքապետ պրն. Դ. Համբարձումյանը , Մասիսի զարգացման կենտրոնի տնօրեն պրն Ս. Հովհաննիսյանը,Սբ. Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ տեր քահանա Արարատ Օրդոյանը, ՀՖԿՍՊԻ մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկան Գ. Սարգսյանը , դասախոսներ, մարզիչներ , մարզասերներ։ Միջոցառման մեկնարկը սկսվեց մարզահրապարակում ,որտեղ ՀՀ և օլիմպիական դրոշների բարձրացնելու պատիվը հանձնվեց այն սովորողներին, ովքեր ունեն մեծ հաջողություններ սպորտի բնագավառում։

Դպրոցի սաները հյուրերին ողջունեցին իրենց պարային կատարմամբ, այնուհետև ցուցադրվեցին սպորտային գեղեցիկ համարներ՝ գեղարվեստական մարմնամարզություն , բռնցքամարտ , ձյուդո, կարատե մարզաձևերից։ Ակնահաճո ցուցադրական համարներից հետո բոլոր դասարանները զբաղեցրին իրենց տարածքները և սկսեցին զբաղվել սպորտով։ Մարզասեր հյուրերը ներկա գտնվեցին 1֊ին և 2֊րդ դասարանների շարժախաղերին , 3֊րդ դասարանների սպորտլանդիային , 3-րդ, 4֊րդ և 5֊րդ դասարաններից ընտրված երեխաների շախմատի խաղին,5֊րդ դասարանի հեռացատկին, հեծանվասպորտին, ձգումները մարզասարքի վրա ,հանդբոլին, 6֊րդ դասարանի շրջանաձև վոլեյբոլին ,ընդհանուր զարգացնող վարժությունների համալիրին,7֊րդ դասարանների թենիսին,8֊րդ և 9֊րդ դասարանների վոլեյբոլին,ֆուտբոլին և առողջարարական ֆիթնեսին։ Շրջայցի ժամանակ թենիսին մասնակից եղավ Դ. Համբարձումյանը, ով խաղաց դպրոցի տնօրեն Է. Մուրադյանի հետ։ Սպորտային միջոցառման փակմանը իր գեղեցիկ խոսքով շնորհավորեց դպրոցի տնօրեն Է. Մուրադյանը, որն իր մեջ կրում էր համերաշխության խորհուրդը և կոչ արեց բոլորին զբաղվել սպորտով և վարել առողջ ապրելակերպ ,որից հետո շնորհակալագիր հանձնեց քաղաքապետ պրն. Դ. Համբարձումյանին՝ դպրոցին մշտապես աջակցելու համար,ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Լ. Սողոմոնյանին պարգևատրեց պատվոգրով՝համադպրոցական միջոցառումը կազմակերպելու համար,ինչպես նաև բոլոր դասարաններին՝ ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար։29872694_2033811656938578_3597395278950784927_o 29873114_2033811766938567_5341795344207252500_o 29749403_2033811816938562_4766886749848831020_o

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ