29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Բունդեսթագի պատգամավորը կոչ է անում Էրդողանին ճանաչել 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունը

image_3779

Մինչ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կժամանի Բեռլին, գերմանացի պատգամավորը մատնանշում է Հայոց ցեղասպանության փաստն ու կոչ անում Անկարային չմոռանալ այդ մասին:

“Ես պահանջում եմ Թուրքիայի վարչապետ Էրդողանից, որպեսզի վերջինս Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի ու ասորիների Ցեղասպանության փաստը 99 տարուց ավել այլեւս չժխտի“,- այս մասին հայտարարել է Բունդեսթագի պատգամավոր, իշխող Քրիստոնեա-ժողովրդավարական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն խորհրդարանական խմբակցության մարդու իրավունքների աշխատանքային խմբի խոսնակ Էրիկա Շթայնաբխը:Գերմանացի պատգամավորն ընդգծում է, որ երիտթուրքական կառավարությունն առաջին աշխարհամարտի տարիներին մոտ 1,5 մլն հայերի հետապնդել ու սպանել է:

“Էրդողանն ուղղակի պարտավոր է շուրջ hարյուրամյա պատմություն ունեցող այս զարհուրելի Ցեղասպանության եղելության փաստի հետ առերեսվել:

Ինչպես նաեւ Էրդողանը պարտավորված է հոգ տանել, որպեսզի թուրքական դպրոցական դասագրքերում պատմության այս հատվածի խեղաթյուրումն այլեւս երկար չտեւի“,-նշել է Շթայնբախը: 

Փետրվարի 3-ին մեկնարկում է Էրդողանի պաշտոնական այցը Գերմանիա: Բեռլինում նախատեսվում է Էրդողանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Օրակարգում դրված են ԵՄ-Թուրքիա հարաբերությունները, սիրական հարցը եւ այլն:

Այցի կարեւորագույն բաղադրիչներցի մեկն էլ մոտ ապագայում Թուրքիայում նախատեսված ընտրություններն են: Էրդողանը, Գերմանիայում հանդիպելով թուրքական համայնքի հետ, ակնկալում է նրանց վստահության քվեն ստանալ նախ մարտ ամսին տեղական ինքնակառավարման մարմինների, ապա ամռանը` նախագահական ընրտություններում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ