19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Այնպես չստացվի մի գեղեցիկ օր էլ պարզվի՝ Արթուր Վարդանյանը կյանքից հեռացավ»/տեսանյութ/

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն Նորք-Մարաշ նստավայրում շարունակվում է «Զինված խմբի» գործով դատաքննությունը:

Արդեն հայտնել ենք, որ դատարանը գտնվում է գաղտնալսումների հրապարակման փուլում:

Այսօրվա նիստի ժամանակ Արթուր Վարդանյանի շահերի  պաշտպան Լևոն Բարսեղյանը դատարանին հայտնեց, որ իր պաշտպանյալը վատառողջ է և չի կարող մասնակցել դատին «Իմ պաշտպանը վատառողջ է, միջնորդություն ունեմ, որ բուժումն իրականացվի քաղաքացիական հիվանդանոցում: Նրա կյանքին վտանգ է սպառնում: Մեկ տարի է՝ Արթուր Վարդանյանը բողոքում է բարձր ջերմությունից, ճնշման տատանումից, որովայնի ցավերից: Այնպես չստացվի մի գեղեցիկ օր էլ՝ մի առավոտ գանք ու պարզվի այս մարդը կյանքին հրաժեշտ տվեց, սկսենք ձեզ մեղադրել»,-նշեց Լևոն Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ