19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

««Պեկան» 2 հազար է, «մակարը» 1 200».ո՞ւմից էր զենք գնում «Զինված խմբի» ղեկավարը/տեսանյութ/

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն Նորք-Մարաշ նստավայրում շարունակվում է «Զինված խմբի» գործով դատաքննությունը: Դատարանը գտնվում է գաղտնալսումների հրապարակման փուլում: Դատարանում հրապարակվում են «Զինված խմբի» ղեկավար համարվող Արթուր Վարդանյանի և գյումրեցի տաքսու վարորդ Արթուր Հակոբյանի խոսակցությունների ձայնագրությունները:

Հրապարակված գղտնալսման մեջ մասնավորապես ասվում է.

Ա. Հ-Ինքը ասումա ախպեր ոչ մի պրոբլեմ չկա, նամակով ներկայացի ինչ պետքա կուղարկվի Հայաստան:

Ա.Վ-Ցուցակ էի ուղարկել, տեսար: Ես քեզ ասել եմ մեկ, երկու, երեք, չորս , հինգ, որ մեկնա՞:

Ա.Հ -Յաշիկով փուչիկ, չորս յաշիկ: Դու պետքա ըսես քանի յաշիկ: Մի հատը 90 դոլար է, դու պետքա որոշես քեզ քանի հատա պետք: Պեկան 2 հազար է…

Ա.Վ-Ուզում եմ դրանից, բեր քանի յաշիկ:

Ա.Հ.- Կարճը որ բերի էն անգամ, կա՝ 1800 –ով: Մակարը 1200: ՏՏ-ն 1400 է: Սրանք ստուչնի են: փուչիկները 90: Ինչ ուզես կա, դու մենակ հելի արի:

Ա.Վ-Մի հատ իրան հարցրա, որ գամ՝ կարամ սաղ իմ աչքով տեսնեմ:

Ա.Հ-Գնի բազառ է գնում, ապրանքը պահեստից ա բերվում:Կասեմ, կգաս…

 Արդեն հայտնել ենք, որ դատարանը գտնվում է գաղտնալսումների ուսումնասիրության փուլում:

Ձայնագրությունների հրապարակման ընթացքում Արթուր Վարդանյանի պաշտպան Լևոն Բարսեղյանը բողոքեց, թե պետք չէ զավեշտի վերածել գործընթացը, քանի որ Արթուր Վարդանյանը ընդունել է, որ հայտնաբերված զինամթերքը իրեն էպատկանում:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ