24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀ ուսումնական հաստատություններում` 3757 սփյուռքահայ և 2491 օտարերկրյա ուսանող

2017-2018 ուսումնական տարում ՀՀ ուսումնական հաստատություններում սովորում է 3757 սփյուռքահայ, որից 1847-ը՝ ՀՀ պետական, 536-ը՝ ոչ պետական, 1012-ը՝ միջազգային բուհերում, իսկ 362-ը՝ քոլեջներում: Ամենամեծ թվով սփյուռքահայեր սովորում են Ռուսաստանի Դաշնությունից՝ 1454, Վրաստանից՝ 1209, Սիրիայից՝ 536, Իրանից՝ 139 և այլն:

ՀՀ պետական բուհերի 1847 սովորողներից 607-ը սովորում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, 234-ը՝ Երևանի պետական համալսարանում, 203-ը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում և այլն: Նախապատրաստական կուրսում սովորում է 82, բակալավրիատում՝ 1551, մագիստրատուրայում՝ 199, ասպիրանտուրայում՝ 15 սփյուռքահայ ուսանող:

2017-2018 ուսումնական տարում ՀՀ բուհերում սովորում է 2491 օտարերկրյա ուսանող: Ամենամեծ թվով ուսանողներ սովորում են Հնդկաստանից՝ 1142, Իրանից՝ 430, Իրաքից՝ 404, Իսրայելից՝ 118 և այլն: Պետական բուհերում սովորում է՝ 1307, ոչ պետական բուհերում՝ 963, միջազգային բուհերում՝ 203 և քոլեջներում՝ 18 օտարերկրյա ուսանող:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ