25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Փորձել պետք էր…

Ըստ քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանի՝ որևէ բան նախաձեռնելը ընդդիմադիրների կողմից հիմա ռիսկային է, բայց արդարացված. «Ընդդիմությունը պետք է փորձի ձևավորել սեփական քաղաքական օրակարգը: Լինելով խորհրդարանական ընդդիմադիր փաստացի միակ ուժ՝ կարելի էր սահմանափակվել զուտ խորհրդարանական գործողություններով, ինչպես անում են մնացածը: Կարծում եմ՝ նաև հունվար-փետրվար ամիսների՝ մարդկանց փողոց դուրս բերելու անհաջող փորձերից «Ելք»-ի լիդերները տարբեր հետևություններ արեցին: Մարուքյանը եկավ այն եզրակացության, որ հանրությունը պասիվ է և այդ պասիվությամբ վերահաստատում է ՀՀԿ-ի ստացած ձայները խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Իսկ Նիկոլ Փաշինյանն այլ հետևություն արեց: Նրա կարծիքով՝ այնուամենայնիվ պետք է փորձել արթնացնել հանրությանը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վիգեն Հակոբյանը:

Ինչ վերաբերում է մարզերում բնակվող հանրության պասիվությանը, Վիգեն Հակոբյանն ասաց. «Չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանը 14+4 անունը ստացած ճանապարհային քարտեզի մեջ մտնո՞ւմ է, որ մարզերից մարդիկ իր հետ շարասյունով քայլեն: Իմ կարծիքով՝ Նիկոլը հիմա լուծում է հետևյալ խնդիրը՝ ժողովրդի ակտիվ հատվածի հետ խոսելով, նրանց դարձնել իր գաղափարների ռետրանսլյատոր: Ես հետևում են նրանց քայլերթին, ճամբարներին, խարույկներին: Այն մարդիկ, ովքեր միանում են իրենց, որպես կանոն, տվյալ գյուղի կամ բնակավայրի ակտիվ մարդիկ են ու ազդում են իրենց շրջապատի վրա: Հիմա Փաշինյանը հենց այդ խնդիրն է լուծում, բայց այս պահի դրությամբ կդժվարանամ ասել՝ որքանով է էֆեկտիվ: Ամեն դեպքում փորձում է, ու ըստ իս՝ սա բնավ չի նշանակում, որ հրաժարվում է իր խորհրդարանական ակտիվ գործունեությունից»։

Նա հավելեց՝ ասել, որ ժողովուրդը պասիվ է ու նստել սպասել մինչև հերթական ընտրությունները՝ սեփական օրակարգ չունենալու խնդիր է: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ