19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

40 աշխատատեղ Հայաստանի հյուսիսում. տեքստիլի եվրոպական հեռանկարները

Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի Առևտրաարդյունաբերական պալատները համատեղ իրականացնում են «Տեքստիլը որպես Հայաստանի հյուսիսային մարզերի կայուն զարգացման երաշխիք» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրամիությունը և իրականացվում «Աջակցություն ՓՄՁ Զարգացմանը Հայաստանում» ծրագրի օգնությամբ:

40 նոր աշխատատեղ ստեղծելու ու արդեն գործող ձեռնարկությունների արտադրանքի մրցունակությունը բարձրացնելու նպատակով Եվրամիությունը 100 հազար եվրո կտրամադրի:

«Աջակցություն ՓՄՁ Զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Էվա Նեհերը ներկայացրեց. «40 աշխատանք փնտրողների հետ աշխատանք է տարվում և իրենց տեղավորելու են աշխատանքի, բայց ծրագրի նպատակն է ստեղծել այն ընդհանուր դաշտը, որի շնորհիվ տեքստիլը կշարունակի զարգանալ, ավելի շատ աշխատատեղեր կլինեն։ Մենք նաև աշխատում ենք մոդելավորողների հետ, կա մոդելավորողների հետ ծրագիր:  Հայաստանը, փոքր երկիր լինելով, չի կարող մրցակցել խոշոր երկրների ՝ Փոքր Ասիայի երկրների հետ, պիտի ստեղծի իրենը, որը կլինի արտասովոր, տարբերվող, եզակի։ Շիրակը մարզն ունի տեքստիլ ոլորտի իր պատմությունը և պետք է մի փոքրօգնել, որ այդ ամենը վերածնունդ ստանա, վերականգնվի»։

Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն Արտյոմ Գրիգորյանն էլ ներկայացրեց, թե ինչ հույսեր ունեն այս ծրագրից։ «Մենք տվյալ ոլորտում 1 կամ 2 տարի հետո գոնե պետք է ունենաք 2-3 անգամ ավելի շատ ստեղծվող ու իրացվող արտադրանք և եկամուտ։ Իսկ ավելի պրակտիկ՝ 40 բիզնեսների կտրամադրվեն տեխնիկական աջակցություններ, ինչպես նաև առանց տոկոս փոխառություններ իրենց բիզնեսը, գործն ավելի լավ կազմակերպելու համար։ 40 մարդիկ կվերապատրաստվեն, որպեսզի բավարարեն տեքստիլ ոլորտում աշխատելու պահանջները»։

Շիրակի առևտրաարդյունաբերական պալատի  գործադիր տնօրեն Կարեն Պետրոսյանն էլ նշեց, որ տրամադրվող գումարը քիչ է, բայց դա ոչ թե միայն մեքենասարքավորումներ գնելու համար է, այլ խթան, նոր կապեր, նոր  ներդրում սկսելու համար: Միաժամանակ աջակցելու են, որ սկսնակ գործարարները գտնեն իրենց շուկան արտերկրում:  Մեր նպատակն է բարձրացնել իրենց պոտենցիալը և համատեղ լուծումների տանել։ Մեր խնդիրը իրենց միավորել և ստանալ մեկ ընդհանուր տեքստիլ համայնք»։

Հարցին՝ դժվար չէ՞ մրցակցել, երբ արտադրանքի ինքնարժեքը ավելի թանկ է ստացվում, քան դրսից ներմուծվածը՝ Արտյոմ Գրիգորյանն ասաց. «Դժվար է՝ իհարկե, դրա համար մենք պետք է աշխատենք այն շուկայի վրա, որը ընդհանուր չէ թուրքական կամ չինական ապրանքատեսակների համար։ Միայն տեքստիլը չէ, մենք ունենք գյուղատնտեսություն, բայց մենք պնդում ենք, որ Թուրքիայից շատ էժան լոլիկ կամ չգիտեմ ինչ է գալիս, դրա համար մենք պետք է հասկանանք, որ պետք է ստեղծենք որակյալ արտադրանք ու վաճառենք այն երկրներում, որոնք ունեն որակյալ ու թանկ ապրանքի պահանջարկ։ Մենք պետք է ստեղծենք քիչ քանակությամբ բարձ որակի արտադրանք, այդ դեպքում Չինաստանը կամ Թուրքիան մրցակից չեն լինի»։

29790392_2038917836367424_6762083664298770432_n

 

texstil 30123813_2038917959700745_3362623530620420096_n 29790425_2038917823034092_6429684402820743168_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ