25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սեքսը լողափին եւ զվարճանքներն ավարտված են. Լեդի Գագան շուտով կամուսնանա

Երգչուհի Լեդի Գագան, ով արդեն երկար ժամանակ հանիպում է դերասան Թեյլոր Կիննիի հետ, արդեն չի համբերում օրինականացնել հարաբերությունները սիրելիի հետ:

Նրանց ընկերները պնդում են, որ եթե հարսանիքը տեղի ունենա, ապա այն անպայման կլինի Իտալիայում: “Գագան պարզապես խենթանում է Վենետիկի համար: Նրա կարծիքով` դա աշխարհի ամենառոմանտիկ վայրն է”,-պատմում են նրա ընկերները: Հոկտեմբերին Միլանում կկայանա Գագայի համերգը, իր ուղեւորության համար երգչուհին արդեն մի շարք ծրագրեր ունի: Շոուից հետո Գագան մեկնելու է Վենետիկ` Թեյլորի հետ հարմար վայր փնտրելու արարողության համար:

Գագայի ցանկությունը զարմացրել է շատերին, քանի որ դեռեւս վերջերս նա հայտարարել էր, որ իրեն ազատ դեռահաս է զգում:

“Ինձ դուր է գալիս սեքսով զբաղվել լողափին, ուժասպառ լինելու աստիճան զվարճանալ բարում, իսկ ընկերներս հոգ են տանում իմ մասին եւ թույլ չեն տալիս սխալ արարքներ անել”,-խոստովանել է Գագան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ