20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կարո Եղնուկյանին տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող  Կարո Եղնուկյանին այսօր տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 

Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ Եղնուկյանի շահերի պաշտպան, փաստաբան  Տիգրան Հայրապետյանից:

Հայրապետյանի փոխանցմամբ՝  կրկին կատարվելու է  նույն  փորձաքննությունը, ինչ մեկ շաբաթ առաջ «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» օժանդակելու  մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի առողջական վիճակը վատանում էր,երբ նրան դատարան էին բերում՝ ճնշումը կտրուկ բարձրանում էր:

 Դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց բավարարել պաշտպանի միջնորդությունը և դատաբժշկական փորձաքննություն նշանակվել Կարո Եղնուկյանի նկատմամբ:

Պաշտպանը Տիգրան Հայրապետյանը  նշում է՝ իրենք միջնորդություն են ներկայացրել դատարան  իրենց կողմից բժիշկ, փորձագետ ներգրավելու համար, սակայն  դատարանը ոչ բավարարում է, ոչ էլ մերժում է միջնորդությունը:

 Այսօր մինչեւ աշխատանքային օրվա ավարտը Կարո Եղնուկյանը կմնա հիվանդանոցում:  

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ