19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կլինիկական ուղեցույցները և գործելակարգերը շարունակվում են ներկայացվել բժշկական հանրությանը

«Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնում շարունակվում են արտասահմանյան առաջատար փորձի հիման վրա մշակված ուղեցույցների և գործելակարգերի թեմատիկ կլոր սեղան-քննարկումները։

«Փոքր կոնքի գոյացությունների վարման ժամանակակից մոտեցումները»  թեմայով քննարկումը նախաձեռնել էին ՀՀ ԱՆ Կլինիկական ուղեցույցերի և գործելակարգերի մշակման հանձնաժողովի նախագահ, «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի տնօրեն Հարություն Մանգոյանը և Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ, բժշկական ախտորոշիչ ճառագայթաբանության գծով  ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ Գեղամ Աղաբեկյանը: Ներկա են գտնվել Երևանի խոշոր բժշկական կենտրոնների 30 փորձառու բժիշկ-սոնոգրաֆիստներ և մանկաբարձ-գինեկոլոգներ։

«Վարդանանց» ՆԲԿ բժիշկ-սոնոգրաֆիստ Ա. Ճանճապանյանը ներկայացրել է մշակված հերթական փաստաթուղթը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ձվարանների ախտաբանությունների ճառագայթաբանական ախտորոշման արդի հիմնահարցերը: Մասնավորապես, առաջարկվել է կիրառել ձվարանների նորագոյացությունների ռիսկի գանահատման պարզ և արդյունավետ կանխորոշիչ համալիր։

Ծավալված քննարկման և հարց ու պատասխանի ժամանակ լուսաբանվել են մասնակիցներին հետաքրքրող բոլոր հարցերը։ ՀՀ ԱՆ կլինիկական ուղեցույցերի և գործելակարգերի մշակման հանձնաժողովի կողմից կազմակերպվող պարբերական նմանատիպ քննարկումները նպատակ ունեն հնարավորինս նպաստելու մշակվող և մշակված փաստաթղթերի բոլոր դրույթների վերաբերյալ մասնագիտական համաձայնության ձեռքբերմանը և մասնագետների իրազեկվածության բարձրացմանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ