25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հարձակում YouTube-ի գրասենյակի վրա․ կա զոհ եւ վիրավորներ /տեսանյութ/

Կալիֆորնիայում գտնվող YouTube ընկերության գրասենյալի վրա զինված հարձակում է տեղի ունեցել։ Այդ մասին առաջինը գրել են ընկերության աշխատակիցները՝ իրենց սոցկայքերում։ Նրանցից շատերը, լսելով կրակոցներ, փակվել են իրենց աշխատասենյակներում ու տեղեկացրել տեղի ունեցածի մասին։

Մասնավորապես, Վադիմ Լավրուսիկը, ընկերության ներկայացուցիչ, գրել է․

«Կրակոցներ YouTube-ի գրասենյակում։ Ես իմ աշխատասենյակից դրանք լսեցի, տեսա, թե ինչպես են մարդիկ վազում։ Մենք մի քանի կոլեգայիս հետ փակվել ենք ներսում»։ Ավելի ուշ նա տեղեկացրել է, որ ոստիկաննությունն իրենց տարհանել է, իրենք գտնվում են ապահով վայրում։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կրակոցներ արձակողը կին է եղել՝ գլխաշորով։ Նա կրակելուց հետո ինքնասպան է եղել։ Չորս հոգի վնասվածքներ են ստացել, նրանք հիվանդանոցում են։ Նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է։

Դեռեւս հայտնի չէ կնոջ՝ նման արարքի դրդապատճառը։

Միջադեպին անդրադարձել է նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Թվիթերի իր էջում նա իր ցավակցություններն է հայտնել վիրավորներին, ասել, որ ինքը հետեւում է իրադարձությունների ընթացքին։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ