19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլի գործունեությանը նույնիսկ իր գործընկերները չեն հավատում. Ն. Գալստյան

ՍԴՀԿ–ն հանրահավաք-երթ է կազմակերպում մայիսի 1-ին Շառլ Ազնավուրի անվան  հրապարակում: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Նարեկ Գալստյանը։ Ըստ նրա՝ անդրադառնալու են երկրի սոցիալ-տնտեսական խնդիրներին, բանկային համաներմանը, խոսվելու է աշխատավորների իրավունքների, շքեղության հարկի անհրաժեշտության մասին: «Անդրադառնալու ենք բիզնեսի սոցիալական պատասխանատվության օրենքով կիրառմանը, օրինակ` Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի թիվ մեկ հարկատուներից է համարվում, սակայն տեսնում ենք, որ զրկված է Քաջարանը ասֆալտից, սա օրինակ է, որը ցույց է տալիս, որ բիզնեսը չունի պատասխնատվություն այն միջավայրի նկատմամբ, որտեղից սնվում է»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է ներկայումս քննարկվող վարչապետի թեկնածությանը, նա նշեց, որ Հնչակյան կուսակցությունը, երբ կողմ քվեարկեց խորհրդարանական կառավարման համակարգի անցմանը, շատ լավ հասկանում էր վտանգը և պարզ է, որ այսօր ՀՀԿ-ն է ձևավորելու կառավարության:

Նարեկ Գալստյանը կարծում է, որ չեն հաջողելու այն քաղաքական ուժերը, որոնք ասում են, թե ձախողելու են վերարտադրությունը, քանի որ այսօր այնպիսի իրավիճակ չէ, որ կարելի լինի փողոցից արգելել այդ վերարտադրությունը:  

Ինչ վերաբերում է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը»  նախաձեռնությանը, Նարեկ Գալստյանը վստահություն հայտնեց, որ այն արդյունք չի տա: «Հասկանում եմ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը, հասկանում եմ իր դրած խնդիրները, սակայն Նիկոլի գործունեությանը նույնիսկ իր գործընկերները չեն հավատում: Հայաստանում փոփոխությունները ինստիտուցիոնալ ճանապարհով պետք է լինեն: Այսօր Նիկոլ Փաշինյանի իրականացրած գործընթացի վերջնագիծը ձախողման առումով երևում է,  քանի որ քաղաքական իրավիճակը, հասարակության տրամադրությունը այնպես չէ, որ հաջողության հասնեն»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ