20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մանե Թանդիլյանի հրատապ գրությունը Վարդևան Գրիգորյանին

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

ՎԱՐԴԵՎԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ

 

Հարգելի՛ պարոն Գրիգորյան,

Քաջատեղյակ եք, որ Փարաքար համայնքի ջրահեռացման համակարգը, որը կառուցվել էր տարիներ առաջ, ներկայումս չի գործում և ջրահեռացման համակարգի փաստացի բացակայությունը համայնքի համար առաջացնում է կոմունալ և հակասանիտարական խնդիրներ:

26.03.2018թ. ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ի պատասխան իմ՝ 20.03.2018թ. N 095-Ե-51 գրության տեղեկացրեց, որ ձեզ հասցեագրված 06.03.2018թ. գրությամբ հայտնել է, որ ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն առաջիկայում կձեռնարկի համապատասխան քայլեր՝ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ջրահեռացման համակարգը՝ ներառյալ կեղտաջրերի մաքրման կայանը համայնքի հաշվեկշռին ետ հանձնելու ուղղությամբ:

Ծանոթանալով այդ գրությանը, հանգել եմ նրան, որ կոմիտեն նպատակադրված չէ համակարգը վերագործարկել և լուծել վերջինիս պատշաճ շահագորժման խնդիրը, այլ պարզապես ցանկանում է խնդիրը դուրս բերել իր պատասխանատվության դաշտից՝ առանց շտկելու կոմիտեի ենթակայության շրջանում համակարգի խափանման հարցը:

Սույնով առաջարկում եմ Ձեզ, հիմք ընդունելով Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի հոդված 12-ի 1-ին մասի 5-րդ ենթակետը, իրականացնել խորհրդարանական լսումներ Փարաքար համայնքի ջրահեռացման համակարգի խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ: Առաջարկում եմ նաև հրավիրել ջրային պետական կոմիտեի նախագահին, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի պատասխանատուներին, «Ջինջ» ՍՊԸ-ին, Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, Փարաքար համայնքի ղեկավարին և ավագանու անդամներին, ինչպես նաև համայնքի բնակիչներին: Լսումները հնարավորություն կընձեռեն լսել համայնքի բնակիչներին, մանրամասն ծանոթանալ կոմիտեի դիրքորոշմանը և քննարկել խնդրի լուծման ճանապարհները:

         Հայտնում եմ նաև պատրաստակամությունս լսումների կազմակերպմանը ներգրավվելու և նպաստելու համայնքի կենսական խնդրի լուծմանը:

 

Հարգանքով՝                                                        ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ