25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բուրգեր Քինգի պայթյունի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող Բուրգեր Քինգ ՍՊԸ -ի արագ սննդի կետի խոհանոցում ապրիլի 2-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը , որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը։ Ստեղծվել է քննչական խումբ, նշանակվել փորձաքննություններ։

Նախնական վարկածի համաձայն՝ պայթել է գարեջրի ճնշումն ապահովող 20 կգ-անոց բալոնը։ Պայթյունի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է 8 մարդ:

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ