20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պուտինը մեկնում է Անկարա

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը մեկնում է Անկարա։ Նշվում է, որ ապրիլի 3-4-ը Պուտինն Անկարայում կքննարկի ռազմավարական նախագծերը, մասնավորապես՝ էներգետիկայի բնագավառում, ինչպես նաեւ՝ միջազգային թեմաներով, այդ թվում նաեւ՝ Սիրիայի տիրող իրավիճակը։

Այդ մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:

«2018 թվականի ապրիլի 3-ին եւ 4-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով պաշտոնական այցով կժամանի Անկարա»,- նշվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Անկարայում կկայանա բարձր մակարդակի ռուս-թուրքական համագործակցության խորհրդի յոթերորդ նիստը:

«Կքննարկվեն երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, համատեղ ռազմավարական ծրագրերի իրականացման ընթացքը, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում: Նախատեսվում է շոշափել տարածաշրջանային եւ միջազգային արդիական հարցերը, ներառյալ՝ ահաբեկչության դեմ համատեղ պայքարը, Սիրիայում տիրող իրավիճակը», – նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ