19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Երկու տարի առաջ այս գիշերն այսօրվա նման հիշում եմ…». ապրիլյան պատերազմի հերոս

«Երկու տարի առաջ այս գիշերն այսօրվա նման հիշում եմ… Հիշում եմ ինչպես էինք հոգնել, քանի որ հենց այսօր բարձրացանք մարտական դիրքեր, հիշում եմ ոնց էինք ուրախ խոսում ու ծիծաղում։ Չգիտեինք, որ ժամեր հետո սկսվելու է ապրիլյան պատերազմը։ Ամեն բան այնքան հանգիստ էր, ոչ մի ձայն չկար’ դուրս էի գալիս կացարանից տղերքի հետ խոսում, հարցնում ոնց են’ ինչպես միշտ։ Բայց շատ հանգիստ էր ամեն բան ու դա կասկած էր առաջացնում ներսումս։ Մութ գիշերվա մեջ ես և իմ մարտական ընկերները հայրենիքի սահմաներն էինք հսկում, առանց մի գրամ կասկածելու մեր ուժի վրա։
Հոգիս կարոտ է զգում’ կարոտել եմ տղերքին բոլոր’ Գենային, Խաչիկին Խանոյան, Սամին, Աբոյին դիպուկահաար, տո են մեր Եզդի Ախպեր Խնդրին։ Տղե’րք ամբողջ վաշտի անունը չտամ բայց բոլորիդ հատ-հատ հիշում եմ ու կարոտում։ Խոսք եմ տվել, որ մի օր բոլորով կհավաքվենք, դուք կհիշեք ամբողջ վաշտին խոսք եմ տվել ամեն բան կանեմ, որ մենք էլի բոլորով հավաքվենք։ Կարենին Վարդանյան, Բոյովին, Պոնչին, էլի ձեր անուններնա գալիս մտքումս’ Լեռնոյին ,Հանեսյան Հայկին, Ալբերտին Դալլաքյան, մի խոսքով’ Մեր Աշին, Սերժանտ Առաջի դասակ, երկրորդ դասակ, երրորդ դասակ։ Տղե’րք ուշադիր եղեք ժամեր հետո պատերազմա լինելու, 2 տարի առաջ այս ժամին կանգնած էինք մութ խրամաթներում’ չիմանալով, որ ժամեր անց պատերազմ է լինելու։ Հավերժ փա’ռք բոլոր ընկած հերոս տղերքին։ Մենք ձեր այրան գինը զգացել ենք սեփական մարմիններիս վր ա ու ձեր սխրանքը պիտի հավերժ շարունակե’նք մեր երկնքում ապրող ամահ հերոսներ»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ