25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պատրաստ ենք պատժել. գեներալ Մանվել

Ուղերձ ապրիլյան պատերազմի տարելիցի կապակցությամբ

Եռասերունդ երկրապահ կամավորականների միությունը, Հանրապետության բոլոր երկրապահները, 5-րդ բրիգադի մարտիկները, պատանի, երիտասարդ երկրապահները, աշխարհասփյուռ հայ ազգն այսօր խնկարկում են 2016 թվականի ապրիլյան պատերազմի զոհերի վառ հիշատակը:

Երկու տարի առաջ, ապրիլի 1-2-ի գիշերը, թուրք ազերին, մոռացած 1989-94 թվականի դասերը, մոռացած, թե ինչպես էր 94-ի մայիսին հրադադար մուրում, միլիարդավոր դոլարների զենքի ձեռքբերումից մթագնած ուղեղով, լայնամասշտաբ ռազմական հարձակում սկսեց Արցախի Հանրապետության սահմանների ամբողջ երկայնքով:
Արցախի Հանրապետությունն ու նրա անկախության երաշխավոր Հայաստանի Հանրապետությունը, հայկական բանակը պատվով դիմակայեց հանկարծահաս հարձակմանը: Մի քանի օրվա ընթացքում հայկական զինուժը դարձավ իրադրության տերն ու դարձյալ հարկադրեց Ադրբեջանի քաղաքական, ռազմական ղեկավարությանը՝ մոսկվաներում ընկած, կրակի դադարեցման միջնորդներ որոնել: Ապրիլյան պատերազմի ընթացքը բեկելու, նենգաբարո ոսոխին իր տեղը ցույց տալու հարցում կարեւոր ներդրում ունեցավ Երկրապահը: Մենք հաշված ժամերի ընթացքում հայտնվեցինք առաջնագծում՝ հայ դիրքապահ զինվորի կողքին: Երկրապահները լրացրին մարտական հենակետերում, ջոկերում, դասակներում առկա բոլոր բացերը: Ապրիլյան պատերազմին մասնակցեցին ավելի քան 5 000 երկրապահ կամավորական՝ ինչպես 1989-94 թվականների պատերազմի մասնակիցներ, այնպես էլ՝ երիտասարդ երկրապահներ, ովքեր այդ կերպ հիմնավորեցին, որ հայրենասիրական դաստիարակությունը Երկրապահում ճիշտ հիմքերի վրա է դրված: Հազարավոր երկրապահ կամավորականներ էլ ցուցակագրվել եւ սպասում էին առաջնագիծ մեկնելու՝ իրենց հերթին: Ապրիլյան պատերազմին մասնակցեց ողջ հայ ժողովուրդը՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հայությունը:
Հայկական զինուժը հստակորեն կատարեց մարտական առաջադրանքը՝ թշնամու առաջխաղացումը կասեցվեց, թշնամին շպրտվեց իր բույնը: Սակայն, ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմն ունեցավ հազարից ավելի վիրավոր եւ հարյուրից ավելի զոհ՝ արծիվ տղաներ, որ գիտակցված մահն ընտրելով՝ անմահացան եւ հիմա երկնքի արքայությունից են հսկում մեր անդորրը: Այս քաջերը գնացին, միախառնվեցին 1989-ի պատերազմի զոհերին, բոլոր ժամանակների մեր սուրբ նահատակներին: Ապրիլյանի ժամանակ 14 զոհ էլ Երկրապահն ունեցավ, ինչպես նաեւ՝ մի քանի տասնյակ վրավորներ, հաշմանդամներ, թեպետ՝ բոլորն էին երկրապահ: Երկրապահը հերթական անգամ ապացուցեց, որ հավատարիմ է երդմանը: Այսօր էլ կրկնում ենք՝ միշտ պատրաստ ենք պատժել թուրք ազերիների բոլոր սադրանքները: Մեր բանակը հզոր է, մենք վստահում ենք նոր սերնդին, ինքներս ենք հայրենասիրական դասընթացներով պետության լիարժեք քաղաքացիներ կրթում, բայց եւ կրկնում ենք՝ ցանկացած անհրաժեշտ պահի կհայտնվենք խրամատում:
Եռասերունդ Երկրապահը խոնարհվում է ապրիլյանի զոհերի հիշատակի առաջ, խոնարհվում է բոլոր ժամանակների մեր նահատակների առաջ:
Հավերժ փառք հանուն հայրենիքի ընկած բոլոր քաջերին: Հավերժ փառք աշխարհասփյուռ հայ ազգին, Հայաստանի Հանրապետությանն ու Արցախի հայկական պետությանը:

ԵԿՄ վարչության նախագահ
Արցախի հերոս,
Զորավար Մանվել Գրիգորյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ