19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պնդաճակատությունը հիմա դու տես. Փաստաբանը ընդդեմ ՊՆ-ի

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ․ ԴԵ ՊՆԴԱՃԱԿԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄԱ ԴՈՒ ՏԵՍ․․․
—————————————————————————-
Հարգելի՛ բարեկամներ
Այսօր մեր գրասենյակը ստացել է ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության պետի գրությունը, որի բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ, ըստ էության, մերժվել է հակառակորդի հետ շփման գծում 2017թ. մարտի 6-ին ականապայթյունային ծանր վիրավորում ստացած ՀՀ ԶՈՒ սպա Երվանդ խաչատրյանին ՛՛ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին՛՛ ՀՀ օրենքով սահմանված կարգով շահառու ճանաչելու մասին մեր կողմից ներկայացված միջնորդությունը։

Եթե պաշտպանության նախարարությունն այս հարցում ցուցաբերում է ՛՛Պնդաճակատություն՛՛, թող ցուցաբերի։

Քաղաքացու օրինական իրավունքների պաշտպանության հարցում մենք էլ մինչև վերջ ցուցաբերելու ենք համարժեք ՛՛Պնդաճակատություն՛՛, մինչև հասնենք նրա խախտված իրավունքների վերականգնմանը։

Բայց ինձ բոլորովին այլ բան է մտահոգում․ Եթե Պաշտպանության նախարարության համապատասխան վարչության պետը ծանոթ չէ ՀՀ օրենսդրությանը, կամ իրեն այլ կերպ են զեկուցել, թող գոնե բարի լինի ընթերցել իր վերադասի գրությունը, որը մեր կողմից ներկայացվել է իրենց։

Ծանոթանալով նույն հարցի վերաբերյալ ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավարի և ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության պետի գրություններին, տպավորություն է ստեղծվում, որ գրություններից մեկը ստացվել է ՀՀ ՊՆ-ից, մյուսը՝ Սենեգալի ֆուտբոլի հավաքականի աջ կիսապաշտպանի գրասենյակից։

ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավարն իր գրությամբ առաջարկում էր համապատասխան փաստաթղթերը ներկայացնել ՀՀ ՊՆ ԶՍՊ, որպեսզի վերջինս մինչդատական վարույթն իրականացնող մարմնից պարզի, թե արդյո՞ք Ե. Խաչատրյանի հաշմանդամ դառնալն իր կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք չէ, իսկ ԶՍՊ վարչության պետը ոչ միայն չի կատարել ՀՀ օրենսդրության պահանջները, ոչ միայն չի կատարել նաև իր վերադասի պահանջը, այլ մի իսկական սրտաճմլիկ պատություն է նկարագրել իր պատասխանում՝ ամբողջությամբ անհիմն ու բովանդակազուրկ և ամենակարևորը՝ հակաօրինական։

Կից ներկայացնում ենք երկու փաստաթղթերը՝ համեմատելու համար, թե պաշտպանության նախարարության ստորաբաժանման ղեկավարը ինչպես չգիտի, կամ իրեն չիմացողի տեղ է դրել, թե ինչ է ասում իր վերադասը։

Հ․Գ․ Առաջիկա օրերի ընթացքում մեր կողմից հրավիրվելու է մամուլի ասուլիս՝ նշված հարցի, ինչպես նաև Ե․ Խաչատրյանի գործով հարուցված քերական գործի վերաբերյալ համապարփակ տեղեկություններ հանրությանը ներկայացնելու համար։

26815088_788413934693913_1993761581130989701_n

29598256_788413828027257_1483192054050847111_n

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ