20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի ազգային պաշտպանության նախարարին

Մարտի 30-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Փանոս Կամենոսին։

Ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ երկու երկրները կապված են հազարամյակների խորքից եկող բազմաթիվ պատմական և մշակութային կապերով, և Հայաստանը կարևորում է դարավոր բարեկամ Հունաստանի հետ հարաբերությունների առավել խորացումն ու ընդլայնումը։

Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը ընդգծեց, որ իր երկիրը բարձր է գնահատում փոխադարձ վստահության վրա հիմնված հայ-հունական միջպետական փոխհարաբերությունները, հավելելով, որ Հունաստանում ամենանջերմ զգացումներն ունեն Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ ու ցանկանում են հնարավորինս զարգացնել համակողմանի փոխգործակցությունը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն հայտնեց պաշտպանական ոլորտում հայ-հունական ընդլայնվող համագործակցության կապակցությամբ։

Նախարարներն անդրադարձան Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանը, բազմակողմ հարթակներում համագործակցության առավել սերտացմանը։

Հանդիպման օրակարգում էր հայ-հունական հարուստ իրավապայմանգրային դաշտի առավել ընդլայնումը։

Նախարար Նալբանդյանը Փանոս Կամենոսին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։

Հունաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց իր երկրի մոտեցումները մերձավորարևելյան իրադարձությունների և բալկանյան զարգացումների շուրջ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ