20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Շամիրամում 4 անձի սպանության գործում նորություն կա. մանրամասներ

Վերաքննիչ դատարանն առանց քննության է թողել եզդիաբնակ Շամիրամ գյուղում 2017թ. ամռանը սգո սրահում 4 հոգու սպանության մեղադրանքով կալանավորված Թելման Քալաշյանին օժանդակելու մեջ մեղադրվող Քյարամ Քալաշյանի բողոքը: Henaran.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Քյարամ Քալաշյանը Վերաքննիչ դատարանից պահանջել էր վերացնել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի`«Դատական քննության նշանակելու մասին» հունվարի 29-ի  որոշումը`պաշտպանի միջնորդությունը մերժելու մասով, այն է`մեղադրյալ Քյարամ Քալաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնել եւ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց ընտրել: Կամ Քյարամ Քալաշյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի եւ կիրառել գրավ, սահմանելով գրավի չափը 500.000 ՀՀ դրամ կամ ինչքան, որ դատարանը նպատակահարմար կգտնի:

Քյարամ Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պարտակել է առանձնապես ծանր հանցագործությունը` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, չորս անձանց սպանությունն իրականացրած Թելման Քալաշյանին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից սգո սրահում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարել է չորս անձանց սպանություն, բացի այդ, 1999թ. ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել հրազեն եւ ռազմամթերք, 2012թ. դեկտեմբերից մինչեւ 2014թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել է վաշխառություն` որի հետեւանքով տուժողներն ընկել են նյութական ծանր կացության մեջ, 25.08.2017թ. կատարել է նաեւ սուտ մատնություն:

Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 333-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ հորեղբորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 334-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ