19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Այսօր Հայաստանում կա 300 հազար աղանդավոր»

2003 թվականից մինչ օրս ուսումնասիրություններ են արվել, ինչի արդյունքում պարզվել է, որ Հայաստանում քաղաքական, աղանդավորական և դիվանագիտական կառույցներն իրար հետ կապված են. այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:
«Եկե՛ք վերցնենք Ուկրաինիայի փորձը. այնտեղ Մայդանում հայտնվել էին «Աստծո տուն» եկեղեցու հետևորդները: Մեզ մոտ աղանդավորականներ կային նաև Մարտի 1-ի դեպքերի ժամանակ, ովքեր Աստվածաշնչերով մտել էին մարդկանց մեջ»,- բանախոսը։
Ըստ նրա՝ այսօր Հայաստանում գործում է 67 կրոնական կազմակերպություն, որոնցից 13-ը` հայկական։

«Բայց դրանցից միայն մեկն է այյսպես ասած՝ մաքուր հայկական․ այն չի ֆինանսավորվում արտասահմանից», – ասաց Ամարյանը:
«Կրոնական կազմակերպություններն ավելի շատ օգտագործվում են ընտրությունների ժամանակ: Ավելի հեշտ է այդ նույն ընտրությունների ժամանակ գործ ունենալ մեկ կազմակերպության հովվի հետ, քան` առանձին մարդկանց, քանի որ հովիվն ինչպես ասի, հետևորդներն այդպես էլ անելու են»,- ասաց Ամարյանը:
Նրա տվյալներով`այսօր Հայաստանում կա 300 հազար աղանդավոր: Ամարյանի խոսքով՝ աա բնակչության 15-20 տոկոսն է կազմում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ