29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ավարտին են մոտենում ուղենիշ-ցուցանակների նորոգման աշխատանքները

001

Մայրաքաղաքի փողոցներում տեղադրված ուղենիշ-ցուցանակների նորոգման ու արտաքին տեսքի թարմացման աշխատանքները Երևանի քաղաքապետարանի ամենամյա գործառույթներից են: Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ այդ աշխատանքներն ավելի մեծ թափ են ստացել. դրանցում ընդգրկվել են ոչ միայն Երևանի քաղաքապետարանի, այլ նաև մասնավոր ընկերությունների տեղադրածները:

Երևանի քաղաքապետարանի կողմից  ամբողջովին նորոգվել են մայրաքաղաքի տարբեր հատվածների խաչմերուկներում ու անցումների հարակից հատվածներում տեղադրված  80-ից ավելի ուղենիշ-ցուցանակներ: Ավարտական փուլում է նաև մասնավոր կառույցների կողմից տեղակայված ավելի քան 500 ցուցանակների նորոգումը: Մասնավորապես, Կենտրոն վարչական շրջանում աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ առաջիկա օրերին դրանք կավարտվեն նաև մյուս վարչական շրջաններում:

Նշենք նաև, որ ուղենիշ-ցուցանակները փողոցների, կրթամշակութային հաստատությունների, բանկերի ու այլ հաստատությունների գտնվելու վայրի մասին տեղեկացնող  գործառույթ ունեն, ինչպես նաև քաղաքային նոր ու ժամանակակից դիզայներական լուծումների բաղկացուցիչն են:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ