20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հրազդանում ջերմոցային տնտեսություն կկառուցվի, Ապարանում՝ մանկապարտեզ, իսկ Փարաքարում՝ ՏՏ կենտրոն

ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում խոշոր ներդրումային ծրագրի իրականացման նպատակով հողերի միավորման գործընթացի իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝  հնարավորություն կստեղծվի միավորելու շուրջ 30 հա մակերեսով առանձին հողակտորները, որոնց վրա կիրականացվի մոտ 10 մլրդ ՀՀ դրամ արժողությամբ ներդրումային ծրագիր: Կկառուցվի 30 հա մակերեսով ջերմոցային տնտեսություն, կստեղծվի ավելի քան 250 նոր աշխատատեղ, կավելացվեն համայնքի բյուջե մուծվող գույքահարկի և հողի հարկի մուտքերը:

Կառավարությունը որոշել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքում գտնվող Շենավանի միջնակարգ դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված հողամասի մի հատվածը նվիրաբերել համայնքին՝ մանկապարտեզ կառուցելու նպատակով:

Մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում գտնվող նախկին դպրոցի շենքը կնվիրաբերվի համայնքին՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոն հիմնելու նպատակով: Ծրագրի համաձայն՝  համայնքը նախատեսվում է շենքում հիմնել ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոն՝ ստեղծելով մոտ 50 նոր աշխատատեղ, 3 տարվա ընթացքում իրականացնելով  50 մլն ՀՀ դրամի ներդրում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ