24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այսօր Լոքյան Դավիթը որևէ խնդիր չունի. Դավիթ Լոքյան

«Ամեն ինչ լինում է, մենք մի պաշտոն ստանում ենք, մի օր ազատվում ենք…առ այսօր երևի այդպիսի հարց, գոնե ինձ հետ կապված, չկա»,-այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային զարգացման և կառավարման նախարար Դավիթ Լոքյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր են ապրիլից հետո կադրային փոփոխություններ գործադիր մարմնում՝ հաիշվի առնելով, որ լուրեր կան, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը կփոխարինի նրան:

«Երեկ լսել եք մեր կուսակցության հայտարարությունը, որ կուսակցությունը չի քննարկում այդպիսի խնդիր, և այն նախարարներն, ովքեր աշխատում են, շարունակելու են աշխատել: Իսկ թե մեկը նստած ինչ կմտածի, ինչ կգրի…երբ կունենանք նոր կառավարություն, կառավարության ղեկավարը կգտնի, որ ինձ հետ աշխատելու խնդիր կա, դա քննարկելու հարց է, բայց այսօր Լոքյան Դավիթը որևէ խնդիր չունի, ես սիրով կարդում եմ այդ ամբողջը, ժպտում եմ և դրանով ավարտում»,-հավելեց նախարարը:

  Ինչ վերաբերում է Դաշնակցական մարզպետների աշխատանքին, ապա Դավիթ Լոքյանն ասաց. «Մենք ունենք հրաշալի մարզպետներ, նրանք 2017 թվականին աշխատել են վեց ամիս ժամանակ, և եթե փորձեք վեց ամսվա համեմատություն անցկացնել 2016 թվականի համեմատ, կտեսնեք, որ առաջնային դիրքերում են, բայց իրենք վեց ամիս են կարողացել աշխատել, և այդ վեց ամսում հավաքագրումը Արագածոտն, Շիրակի մարզերում թռիչքային ավելացել է»:

Հարցին, թե ինչպես է վերաբերում ՀՅԴ-ը վարչապետԻ պաշտոնում Սերժ Սարգսյանի հնարավոր թեկնածությանը, նախարարը պատասխանեց. «Առաջին և հիմնական առանցքը հետևյալն է, որ այդ իրավունքն ամբողջապես վերապահված է «Հանրապետական» կուսակցությանը, որը մեծամասնություն է : Եթե գանք ձեր հարցի երկրորդ մասին, որ տեսնում եք, որ Սերժ Սարգսյանը այն թեկնածուն է, այո տեսնում եմ: Այսօրվա Հայաստանի բազմաթիվ ֆակտորային պայմանները թելադրում են փորձառու մարդու ներկայություն այդ պաշտոնում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ