20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչպես ընտրել անվտանգ հավկիթ՝ Զատիկի համար

Հարգելի գործընկերներ,

Սուրբ Հարության տոնին ընդառաջ կտրուկ ավելանում են հավկիթի սպառման ծավալները, ինչի կապակցությամբ ևս մեկ անգամ ցանկանում ենք տեղեկացնել, որ համաձայն ՀՀ Կառավարության 2011 թ.-ի N 1438-ն «Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշման չի թույլատրվում այն հավկիթների իրացումը, որոնք չունեն անվտանգությունը և ծագումը հաստատող փաստաթուղթ, թերի է կամ լրացած պիտանելիության ժամկետը կամ բացակայում է մակնշումը (բացառությամբ շուկաներում վաճառվող գյուղատնտեսական արտադրանք հանդիսացող հավկիթների, որոնց իրացման համար անհրաժեշտ է միայն անասնաբուժասանիտարական փորձաքննության կտրոն):

Հավկիթների մակնշման մեջ պետք է տեսանելի լինեն հավկիթի տեսակը, կարգը, արտադրության օրն ու պիտանելիության ժամկետը: Կախված հավկիթի տեսակից ու կարգից պիտանելիության ժամկետը տարբեր է. Ա դասի կամ թարմ հավկիթի «Էքստրա» տեսակի պիտանելիության ժամկետը 7 օր է, իսկ  1-ին տեսակի հավկիթներինը` 25 օր` օդի ջերմաստիճանի 00-200 C և 85-88% հարաբերական խոնավության պայմաններում:

Հավկիթի թարմությունը կարելի է որոշել ինչպես գնելիս, այնպես էլ արդեն տանը: Գնելիս պետք է ուշադրություն դարձնել վերջինիս գույնին և կճեպին: Գույնը պետք է լինի սպիտակ, իսկ եթե կաթնագույն է, դեղնավուն կամ մոխրագույն, նշանակում է այն այլևս թարմ չէ: Կճեպը պետք է լինի չաղտոտված, հարթ և առանց ճաքերի: Թարմ չլինելու մասին է վկայում է նաև հաստ կճեպի վրա արտահայտված ցանի առկայությունը: Հավկիթը չպետք է նաև կոտրված կամ ճաքած լինի, քանի որ կճեպի ճաքերից և կոտրվածքներից մանրէները կարող են ներթափանցել հավկիթի մեջ:

Իսկ եթե արդեն գնել եք հավկիթ, սակայն այնուամենայնիվ կասկածում եք վերջինիս թարմության մեջ, ապա այն դրեք ջրով լի տարայի մեջ, եթե ընկղմվեց ջրի մեջ, ուրեմն թարմ է, եթե ոչ` մի օգտագործեք այն: Թարմությունը կարելի է որոշել նաև պարզապես թույլ թափահարելով ձուն, եթե զգացվեց շատ թույլ շարժում, ուրեմն այն թարմ է, իսկ եթե շարժման ձայն լսվեց` թարմ չէ: Բացի այդ կարելի է ջարդել ձուն, եթե դեղնուցը չխառնվեց սպիտակուցին, ուրեմն վերջինս թարմ է:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատերը ոչ միշտ են առաջին իսկ օրը սպառում նախապես եփված հավկիթները, խորհուրդ է տրվում չսպառելու պարագայում հավկիթը եփելուց հետո պահպանել սառնարանային պայմաններում և օգտագործել 72 ժամվա ընթացքում:

Շնորհավորելով գալիք տոնը` սպառողներին հորդորում ենք հետևել խորհուրդներին, իսկ վերը նշված պահանջների խախտումներ հայտնաբերելիս խնդրում ենք տեղեկացնել Կազմակերպությանը` զանգահարելով +37410 430930 հեռախոսահամարով կամ գրելով էլեկտրոնային փոստի` [email protected] հասցեին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ