19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բռնագանձում չի կարող տարածվել մի շարք զինծառայողների հաշիվների վրա

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Դավթյանը ներկայացրեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: «Սահմանվում է, որ բռնագանձում չի կարող տարածվել պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային, ինչպես նաև կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ու ռազմաուսումնական հաստատություններ ու ոստիկանական ուսումնական հաստատություներում սովորող կուրսանտների դրամական ապահովության և «Ես եմ» ծրագրով տրվող պատվո վճարների վրա»,-ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարարը:

Նա նշեց, որ անցած տարվա դեկտեմբերից բոլոր այդ վճարումներն իրականացվում են անկանխիկ միջոցով: «Այդ գումարները նստեցվում են պլաստիկ քարտերի միջոցով, ու ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բռնագանձումների ճնշող մեծամասնությունը վերաբերում է տվյալ զինծառայողների կողմից տրված երաշխավորություններին»,-ասաց նա: Արտակ Դավթյանը նշեց, որ նախագիծը քննարկվել է շահագրիգիռ պետական մարմինների հետ , ստացվել են առաջարկություններ, որոնք բոլորն էլ ընդունվել են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ