25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ովքե՞ր են ազատվելու աշխատանքից (տեսանյութ)

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ կարևոր հանձնարարականներ տրվեցին նիստի ժամանակ: «Շուրջ 2 ամիս տևած շրջագայության արդյունքում բոլոր մարզերի տարեկան ծրագրերը քննարկվել են, ուսումնասիրվել և զեկուցվել է 17 թ-ի կատարողականը, դիտարկվել են այս տարվա կատարվելիք աշխատանքները, որոնք վերաբերվելու են բազմաթիվ բնագավառներին: Առաջին և հիմնական խնդիրը մեկ շնչին ընկնող սեփական եկամուտները պետք է բարձր լինեն 10 հազար դրամից»,-ասաց նախարարը: 

Վերջինս հավելեց, որ 2017 թ-ին՝ դա 8200 դրամ է կազմել, իսկ 2016 թվականին այն եղել է 7100 դրամ: Նախարարն ասաց, որ քննարկվել է նաև, թե ինչ ներդրումներ են իրականացվել մարզերում: «2017 թ-ին մեր մարզերում ներդրումային ծրագրերի արդյունքում մեկ շնչին բաժին ընկող ՀՆԱ-ն ավելացել է շուրջ 300 դոլարով: Սա շատ մեծ թիվ է, և մենք պետք է փորձենք այն պահպանել»,-նկատեց Լոքյանը:

Ըստ նրա՝ ֆիքսվել է, որ 2018 թ-ին մարզերում իրականացվող ներդրումները պետք է կազմեն շուրջ 400 միլիարդ դրամ: «3 ամսվա ցուցանիշներով՝ մեր համայնքները 1 միլիարդ 500 միլիոն դրամ ավել հավաքագրել՝ համեմատած 2017 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ»,-հայտնեց նա:

Հարցին, թե արդյոք մարզպետներին էր ուղղված վարչապետի հանձնարարությունը, որ բացթողումների դեպքում կադրային փոփոխությունների անցնեն, նախարարը պատասխանեց, որ խոսքը մարզպետարանների վարչության պետերին էր վերաբերում. «Մարզային այցելությունների ժամանակ ոչ միան մարզպետին ենք լսել, այլև ոլորտների ղեկավարներին, վարչության պետերին, մի շարք մազերում արձանագրել ենք, որ վարչության պետը մասնագիտական առումով չի բավարարում այն չափանիշներին, որ այսօր պահանջվում է, և մենք տեղում մարզպետին ենք ներկայացրել առաջարկություններ, որ փոփոխություններ լինեն առաջիկա ժամանակահատվածում՝ չխախտելով օրենքը, բայց գտնել այնպիսի լուծումներ, որպեսզի այնտեղ ունենանք մարդիկ, ովքեր այսօրվա իրականության համար կկարողանան ծանր բեռ տանել և մարզի խնդիրները լուծել»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ