19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այնպիսի մեխանիզմ դնենք, որ չգան, քաշքշեն, բզբզեն. վարչապետը՝ նախարարին

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր Կառավարությանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անցկացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթում: Առաջարկվում է մեկ ստուգաթերթ նոր խմբագրությամբ հաստատել, այն վերաբերում է մետաղական, օգտակար հանածոների արդյունահանմանը, ներառյալ այսօր ձեր կողմից հնչեցրած հանձնարարականի կատարելու նպաստել տեսանկյունց:

«Եվ երկրորդ՝ ավելացնել ստուգաթերթերը ևս մեկ ուղղությամբ, այն է՝ արդյունաբերություն, որը իր մեջ ներառելու է հիմնականում արտադրության և շինարարության ոլորտը»,-ասաց նա: Վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց. «Պարո՛ն Մինասյան, ի՞նչ եմ խնդրում, մենք երևի ունենք շատ անելիքներ այստեղ, բայց պետք է այնպիսի մեխանիզմ դնենք, որ բիզնեսի համար որևիցե խոչընդոտ չստեղծի, եթե բիզնեսը նորմալ աշխատում է, լրացուցիչ լծակ՝ ադմինստրատիվ չտանք, գան, քաշքշեն, բզբզեն և այլն»: Արծվիկ Մինասյանը նշեց, որ հենց այդ տրամաբանությամբ էլ ներկայացված է նախագիծը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ