25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Երևանի 2800-ամյակը կնշվի սեպտեմբերի 29-ին և 30-ին

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց հավանություն տալ 2018 թվականի սեպտեմբերի 29-ին և 30-ին Երևանի օրը նշելու և Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումներին:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ սովորաբար, համապատասխան որոշման համաձայն, Երևանի օրը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, սակայն 2018 թվականի նոյեմբերին կայանալու է Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովը, որի նախապատրաստման և անցկացման համար մշակվում է միջոցառումների մանրամասն ծրագիր:

ՀՀ նախագահի 2017 թվականի հունվարի 26-ի հրամանագրով ստեղծվել է Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատվել դրա անհատական կազմը:

Կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման համար մշակվող միջոցառումներին ներգրավված է նաև Երևանի քաղաքապետարանը, որը միաժամանակ հանդիսանալու է միջոցառումների համակատարող:

Երևանի քաղաքապետն ասաց, որ հաշվի առնելով, որ այս տարի մեծ շուգով նշվելու է Երևանի հիմնադրման հոբելյանական 2800 ամյակը, որին կմասնակցեն բազմաթիվ հյուրեր այլ երկրներից, այդ թվում՝ Երևանի քույր քաղաքներից, սփյուռքահայերից և այլն՝ առաջարկվում է Երևանի օրվան նվիրված միջոցառումներն իրականացնել ոչ թե մեկ օր, այլ երկու օր:

Հաշվի առնելով նաև և կարևորելով 2018 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի կապակցությամբ իրականացվող միջոցառումների ծավալը, դրանց պատշաճ իրականացնելու անհրաժեշտությունը և պահանջվող ժամանակը, առաջարկվում է Երևանի օրը նշել ոչ թե 2018թ. հոկտեմբերի 13-ին, այլ 2018թ. սեպտեմբերի 29-ին և 30-ին:

Նախագծի որոշման մեջ ասվում է նաև, որ նշված միջոցառումները պատշաճ կարգով կազմակերպելու նպատակով առաջարկվում է Մշակույթի նախարարին՝ Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված տոնական միջոցառումների ծրագրին համապատասխան աջակցել մշակութային միջոցառումների իրականացմանը, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ ապահովել էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը միջոցառումների անցկացման վայրերում, Արտակարգ իրավիճակների նախարարին և Ոստիկանության պետին՝ միջոցառումների ընթացքում ապահովել դրանց անցկացման անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ