29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ստեղծված իրավիճակը խնդիրներ է առաջացնում ոլորտային կազմակերպությունների բնականոն գործունեությանը

1

Կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ ընդերք օգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի ճշգրտման մեխանիզմներին: «Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են ընդերք օգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի, հողամասերի կորդինատրի աճշտություններ և անհամապատասխանություներ: Ստեղծված իրավիճակը խնդիրներ է առաջացնում ոլորտային կազմակերպությունների բնականոն գործունեության, այդ թվում սեփականության իրավունքի իրացման, ինչպես նաև ընդերք օգտագործման նկատմամբ համապատասխան պետական վերահսկողական գործառույթների իրականացման տեսանկյունից»,-ասաց Կարեն Կարապետյանը:

Հաշվի առնելով դա՝ վարչապետը հանձնարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին և կառավարության աշխատակազմի ղեկավարին յոթօրյա ժամկետում մշակել և ներկայացնել ընդերք օգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի ճշգրտման աշխատանքների իրականացման միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ որոշման նախագիծ: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ