19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետը հանձնարարեց անդրադառնալ նաև թերությունների դեպքում կադրային փոփոխություններին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ մարզպետարանների 2018 թվականի գործունեության ծրագրին: «Մարզերի 2017 թվականի հաշվետվության ուսումնասիրման ու մարզային խորհրդակցությունների արդյունքում պետք է ընդգծել, որ բոլոր մարզերում 2016 թվականի ցուցանիշների համեմատությամբ՝ 2017-ին արձանագրվել է զգալի դրական աճ, այդ թվում, գյուղատնտեսական, ֆինանսական, սոցիալական, ինչպես նաև շինարարության, աղբահանության ու այլ ոլորտներում»,-ասաց վարչապետը:
 
Նա հանձնարարեց Տարածքային կառավարման ու զարգացման, Ֆինանսների նախարարներին ու մարզպետներին  մեկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ մարզպետարանների տարեկան գործունեության ծրագրերը վերանայելու ուղղությամբ , հատկապես, անդրադառնալով մեկ շնչին ընկնող համայնքների սեփական եկամուտների աճի ցուցանիշներին , համայնքային բյուջետային միջոցների հաբաքագրմանը, համայնքերում աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքները ծախսափակ եղանակով կատարելու համար անհրաժեշտ ցուցանիշներին: Վարչապետը հորդորեց իրականացված աշխատանքների մասին ներկայացնել հաշվետվություն կառավարություն:
Կարեն Կարապետյանը Դավիթ Լոքյանին ու ՀՀ բոլոր մարզետներին հանձանրարեց 7-օրյա ժամկետում մարզպետարանների աշխատակազմի ու ենթակայությամբ գործող այն ոլորտներում , մարմիններում, որտեղ արձանագրվել են բացթողումներ, օրենքով սահմանված կարգով անդրադառնալ նաև կադրային փոփոխությունների հարցերին:

 

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ