19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ամբողջ ընտանիքի կացնահարելու մեջ մեղադրվող Վլադիկը մեկ այլ գործով դատապարտվեց

Նախկին կնոջը, աներոջն ու զոքանչին կացնահարելու գործով ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանը քրեական մեկ այլ՝ նախկին կնոջը մարմնական վնասվածքներ հասցնելու գործով այսօր՝ մարտի 28-ին մեղավոր է ճանաչվել  և  դատապարտվել  1 տարվա ազատազրկման և 80 հազար դրամի չափով տուգանքի: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հրապարակվել է  նաեւ այս գործով ամբաստանյալ, Վլադիկ Մարտիրոսյանի նախկին կնոջ` Թագուհի Մանսուրյանի  դատավճիռը, որը մեղավոր ճանաչվեց եւ դատապարտվեց 70 հազար դրամի չափով տուգանքի:

Մեղադրական եզրակացության համաձայն` Մարտիրոսյանը 2016թ. հունիսի 12-ին ժամը 01:00-ի սահմանում վիճել է նախկին կնոջ հետ եւ քաշքշել նրան, սպանության սպառնալիք հնչեցրել: Բացի այդ՝ Վլադիկ Մարտիրոսյանը 2016թ. հունիսի 20-ին ժամը 01:00-ի սահմանում նախկին կնոջից` Թագուհի Մանսուրյանից պահանջել է թույլատրել որդուն տեսակցել, սակայն մերժում ստանալով` սպանության սպառնալիք է հնչեցրել:

Հաջորդ օրը Մարտիրոսյանը վիճել է նախկին կնոջ հոր հետ եւ տվել սպանության սպառնալիք: Այդ ընթացքում Մարտիրոսյանը մի քանի անգամ հարվածել է նրան: Հունիսի 22-ին նույնպես Մարտիրոսյանը որդուն տեսակցել չթույլատրելու համար սպանության սպառնալիքներ է տվել նախկին կնոջ մորն ու նրա ընտանիքի անդամներին:

Հուլիսի 8-ին էլ Վլադիկ Մարտիրոսյանը վիճաբանել է Թագուհի Մանսուրյանի հետ եւ դիտավորյալ հարվածել նրա գլխին:

Վլադիկ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով եւ 118-րդ հոդվածով, իսկ Թագուհի Մանսուրյանին` ՔՕ 118-րդ հոդվածով:

Նշենք, որ դատարանում է նաեւ Վլադիկ Մարտիրոսյանի կողմից նախկին կնոջը, զոքանչին եւ աներոջը կացնահարելու գործը:

Ըստ որի, 2016 թվականի  հունիսի 8-ի գիշերը ժամի 4-ին Երեւանի շենքերից մեկի շքամուտքում Թագուհու նախկին ամուսինը կացնահարեց ամբողջ ընտանիքին՝ Թագուհուն, նրան օգնության հասած՝ մորը՝ Կարինե Մանսուրյանին, որը տեղում մահացել է եւ հորը՝ Վաչագան Մանսուրյանին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ