20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հերթական հիասթափությունն է սպասվելու. ՀՅԴ

ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը վստահեցնում է, որ «Դաշնակցությունում» խզում գոյություն չունի: «Ավելի ճիշտ կլինի՝ բնորոշենք դա խստապահանջություն շարքերից եկող, քանի որ խստապահանջ լինելը մեկ բան է և խզման մասին խոսելը մեկ այլ բան: Ներկուսակցական որևէ խնդիր չկա, պետք չէ կատու փնտրել մութ սենյակում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: ««Դաշնակցությունը» շարունակում է մնալ մեկ թիմ, այն մեկ անձի կամ մի խումբ մարդկանց շուրջ հավաքված կուսակցություն չի եղել և երբեք չի լինի»,-հավելեց նա:

Հարցին, թե  նախարարական երեք պորտֆելների հարցում փոփոխություններ հնարավոր են, նա պատասխանեց. «Վստահեցնում ենք, որ փոփոխությունների հարց մեր օրակարգում չկա: Եթե լինի նման փոփոխությունների անհրաժեշտություն, մենք ինքներս կտեղեկացնենք, բայց այս պահին նման օրակարգ չունենք»:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեմ պայքարին, ապա Արսեն Սարգսյանն ասաց. «Կեղծ քաղաքական օրակարգ է վարչապետի թեկնածուի արծարծումը, քանի որ այն վերապահված է քաղաքական մեծամասնությանը, և որպես կոալիցիայի կողմ՝ մենք հարգանքով կվերաբերվենք քաղաքական գործընկերոջ կողմից կայացրած որոշմանը»:

Իսկ ընդդիմության պայքարի մասին նա շեշտեց. «Ինչպես կասի դասականը՝ նման գործիչների համար այդ օրակարգը դարձել է «պարապ վախտի խաղալիք»: Փողոցային պայքարի արդյունավետության մասին լավ կարծիք չունենք, և փորձը ցույց է տվել, որ այդ եղանակով ոչինչ մեզ մոտ չի փոխվել, և հերթական հիասթափությունն է սպասվելու»:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ