24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանը Նովգորոդի վեչեն չէ. Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ)

Արհեստական քաղաքական օրակարգ է, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի առաջարկած փողոցային պայքարի մասին, գրում է Aysor.am-ը:

«Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Սահմանադրությամբ քաղաքական մեծամասնությունն է ընտրելու վարչապետի թեկնածու: Մեծամասնության 105 պատգամավորներից մեկը ես եմ, ու ի՞նչ պիտի անի, որ ես իմ կարծիքը փոխեմ: Պիտի բռնանա՞ իմ կարծիքի վրա», – նշեց նա:

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ ինքը կարող է իշխանափոխություն անել, եթե 100 հազարավոր մարդիկ հավաքվեն փողոցում, Շարմազանովը հակադարձեց.

«120 հազար մարդ իրանց է ձայն տվել, 770 հազար՝ մեզ: Ինչի՞ շուրջ պիտի սկսի իշխանափոխությունը: Իշխանությունը ո՞վ է ձևավորել: Դուք հավատո՞ւմ եք ձեր ասածին. 100 հազարով մարդիկ սկի Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ դուրս չեն եկել, հիմա՞ պիտի դուրս գան կեղծ քաղաքական օրակարգի համար»:

Շարմազանովը նաև նկատեց, որ «Ելք»-ի առնվազն մեծամասնությունը չի միանում Փաշինյանին. «Փաշինյանը նախ թող իր գործընկերներին համոզի իր պայքարի ճշմարտացիության մեջ»:

Aysor.am-ի դիտարկմանը, թե Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 9-ից 17-ը Հայաստանը մնալու է առանց վարչապետի և իշխանությունը «քցած է լինելու փողոցում», ով ցանկանա կարող է վերցնել, Շարմազանովը նշեց, որ այս հայտարարությունը կոռեկտ չէ և կտրված է իրականությունից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ