20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Սերժ Սարգսյանը ամենաբարձր դիրքերում է գտնվում»

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում   հիշեցրեց՝   նախկինում ունեինք 100-ից ավել կուսակցություն, որոնցից  այսօր  գրանցված  մնացել է   ըմդամենը 70-ը։
 
«Իրականում պայքարի մեջ են, և ակտիվություն են ցուցաբերում ընդամենը 8-10 կուսակցություն», –  ասաց Ադիբեկյանը: 

Ադիբեկյանը նշեց՝ հասարակության ծրջանում Կարեն Կարապետյանի հետ  հույս է կապում ընտրողների 45%-ը։

«Տնգտեսական հարցերում առաջընթաց գրանցելու հետ կապված՝ Գագիկ Ծառուկյանի հետ հույսեր    է  կապում ընտրողների  մոտ 20%-ը», – ասաց բանախոսը։

Ըստ սոցիոլոգի՝ ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, այստեղ Սերժ   Սարգսյանը   ամենաբարձր  դիրքերում է։

«Հարցվողների 60%-ը գտնում է, որ նախագահ Սարգսյանը  ամենափորձառոու, ամենաճանաչված և ամենահեղինակավոր դեմքն է Հայաստանի արտաքին   քաղաքականության ոլորտում», –   ասաց Ադիբեկյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ