19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանկ Էնգելին

Մարտի 28-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին։

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Ֆրանկ Էնգելի պարբերական այցելությունները Հայաստան և Արցախ, նրա հետևողական ջանքերն ուղղված Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների զարգացմանը։

Արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծապես արժևորում է խորհրդարանական դիվանագիտության ձևաչափը՝ որպես երկկողմ և բազմակողմ հարցերի քննարկման և ժողովուրդների մերձեցման կարևոր հարթակ:

Զրուցակիցները կարևորեցին Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը՝ ընդգծելով, որ այն նոր՝ առավել լայն հնարավորություններ է բացում ՀՀ-ԵՄ համագործակցության տեսանկյունից։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների և դրանց կարգավորման ուղիների շուրջ։

Էդվարդ Նալբանդյանը Ֆրանկ Էնգելին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ