24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եգիպտոսը Թուրքիայի գործողությունները Սիրիայում և Իրաքում համեմատել է Հայոց ցեղասպանության հետ

Եգիպտոսի խորհրդարանի արաբական աշխարհի հարցերով զբաղվող կոմիտեն Սիրիայում և Իրաքում քրդերի դեմ Թուրքիայի գործողությունները համեմատել է Հայոց ցեղասպանության հետ։

«Այս նոր զանգվածային ոչնչացումները մեզ հիշեցնում են Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայում հայ ժողովրդի դեմ իրականացված կոտորածները»-ասվում է հայտարարության մեջ:

Կոմիտեն շեշտել է նաև, որ Սիրիայում և Իրաքում Թուրքիայի գործողությունները հանդիսանում են քրդերի նկատմամբ խտրականության հողի վրա իրականացվող էթնիկ զտումներ։ 

Թուրքիայի քայլերը որակվել են որպես միջազգային իրավունքի խախտում  և ոտնձգություն այս 2 երկրների անկախության նկատմամբ: 

Կոմիտեի անդամները հայտարարության մեջ մտահոգություն են հայտնել, որ  ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այս հարցում մինչ այսօր լուռ է:

Աղբյուր`  ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ