25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կարեն Ավագյանը Միջխորհրդարանական միության վեհաժողովի առողջապահության խորհրդատվական խմբում ներկայացրել է առողջ ապրելակերպի քարոզման հայաստանյան փորձը

Մարտի 24-28-ը Ժնևում Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի շրջանակներում կայացած առողջապահության խորհրդատվական խմբի աշխատանքների ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, մասնակցելով պատանիների առողջության թեմայի վերաբերյալ քննարկումներին, ներկայացրել է այդ ուղղությամբ Հայաստանում իրականացվող քաղաքականությունն ու փորձը։ Այս համատեքստում Կարեն Ավագյանն անդրադարձել է ՀՀ դպրոցներում ներդրված առողջ ապրելակերպի դասընթացին, որի շրջանակներում պատանիներին տրամադրվում են գիտելիքներ, տեղեկություններ առողջ ապրելակերպի տարբեր թեմաների վերաբերյալ, այդ թվում նաև՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ծխելու վնասակար հետևանքների, ֆիզիկական ակտիվության անհրաժեշտության և բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ։ Խոսվել է նաև այն մասին, որ Հայաստանը էլիմինացրել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը, ինչին հասել են համապարփակ առողջապահական ծածկույթ ապահովելով հղիների և երեխաների համար։ Ընդ որում, այս հարցում մեծ է եղել խորհրդարանի դերը, քանի որ օրենսդիր մարմինն աշխատում է ոչ միայն համապատասխան օրենքներ ընդունելով, որոնք դեռահասներին թույլ են տալիս մեկուսի, գաղտնի, բարյացակամ առողջապահական ծառայություններ ստանալ, այլև ավելացրել է հղիներին և երեխաներին ուղղված առողջապահական ծառայությունների պետական ֆինանսավորումը։

Կարեն Ավագյանի կողմից հատուկ շեշտվել է այն փաստը, որ ՀՀ խորհրդարանը ներգրավված է առողջ ապրելակերպի դասընթացի և՜ գնահատման, և՜ արդյունքների քննարկման գործընթացում։ ՀՀ օրենսդիր մարմինը պարբերաբար իրականացնում է նաև խորհրդարանական լսումներ պատանիների առողջության հարցերին առնչվող, որտեղ ներկայացվում են դեռահասների առողջության և վարքագծի հետ կապված հետազոտությունների արդյունքները և այն հարցերը, որոնց լուծման համար խորհրդարանը կարող է համապատասխան միջոցներ ձեռնարկել։

Տարբեր երկրների պատվիրակներ հետաքրքրված էին հայաստանյան փորձով, մեր երկրում առողջ ապրելակերպի քարոզման ոլորտում իրականացվող որոշ տարրեր իրենց երկներում տեղայնացնելու հեռանկարով։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ