23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Շաբաթ երեկոյան երիտասարդները կանցկացնեն կանթեղներով երթ (տեսանյութ)

Ավագ շաբաթն սկսվում է  Ծաղկազարդից,  իսկ ավագ հինգշաբթին՝ վաղը,  ամենալեցուն օրերից մեկն է եկեղեցու համար: Ժամը 9-ին օրն սկսվում է ժամերգությամբ, ապաշխարության կարգով է սկսվում, ապա պատարագ է կատարվում, ժամը 4-ին կլինի ոտնլվայի արարողությունն է:  «Սրանով տերը խոնարհության, հեզության օրինակ ցույց տվեց մարդկությանը, քարոզ ու խորհուրդ կար սրա մեջ»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Կարապետ քահանա Կարապետյանը:

 Արարատյան Հայրապետական թեմի Երիտասարդաց հոգեւոր խորհրդի անդամ եւ ծրագրերի համակարգող Հասմիկ Միրզոյանն էլ տեղեկացրեց, որ երիտասարդներն էլ պատրաստվում են կանթեղներով երթին, որը լինելու է շաբաթ երեկոյան՝ ճրագալույցի պարատագից հետո՝ ժամը 20:00-ին: Նվազագույնը 1000 երիտասարդ է մասնակցում երթին, նման կերպ երիտասարդները հարության ավետիսն են փոխանցում հանրությանը:

«Արդեն 5 տարի է, որ այս միջոցառումն իրականացվում է, որին միանում են տարբեր ՀԿ-ների ու բուհերի երիտասարդներ, որպեսզի Քրիստոսի հարության ավետիսը փոխանցվի»,-նշեց Հասմիկ Միրզոյանը:

«Գորգի վրա կլինի 600 հոգանոց խաչ, ամեն տարի տարբեր տեսակի խաչեր ենք կազմում, այս տարի կպատկերվի հինգ թևանի Գեղադրդավանքի խաչերից մեկը»,-նկատեց նա:

Քահանան հավելեց, որ զատկական սեղան հետ կապված՝ կարմիր ներկված ձուն է  լարտադիր, ձվի կարմիր գույնը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի արյունը, բանջարեղեն, ձուկ են լինում նաև, սակայն կարևորը հոգևոր վիճակն է:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ