20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Զոհված գնդապետին կենդանության ժամանակ ծեծե՞լ են.«Սասնա ծռեր»-ի դատ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր»  խմբի 10  անդամի գործով դատաքննությունը:

Մեղադրող-դատախազները շարունակում են հրապարակել գրավոր ապացույցները:

Մեղադրող-դատախազները այսօրվա նիստում ներկայացրեցին սպանված ոստիկանների դիակների փորձաքննության արդյունքները:

Ըստ փորձաքննության՝ գնդապետ Արթուր Վանոյանի մահը վրա է հասել փորձաքննությունից 24 ժամ առաջ: Նրա մարմնի վրա առկա են եղել  կոտրվածքներ, որոնք պատճառվել են կենդանության օրոք:

Հայտնաբերվել են քերծվածքներ դեմքի կեսում և նախաբազկի շրջանում, որոնք հասցվել են կենդանության ժամանակ:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ