28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀԿ ԵԿ-ի և Կոնրադ Ադենաուեր հիմանդրամի հերթական ծրագիրը․ երիտասարդ կուսակցականները մարզերից մասնակցել են քաղաքական դասընթացի

29390799_1873806735977438_25455156_o

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ անց է կացվել «Նոր քաղաքական մշակույթ» խորագիրը կրող եռօրյա ծրագիրը ՀՀԿական երիտասարդների համար: Ծրագրին մասնակցել են ՀՀԿ բացառապես մարզային երիտասարդական կազմակերպությունների շուրջ 20 ներկայացուցիչներ, որոնք ծրագրում ընդգրկվելու համար անցել են նախնական ընտրություն։

Ծրագրի մեկնարկը տրվել է Ազգային Ժողովում, որտեղ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մասնակիցներին ներկայացրել է խորհրդրանական դիվանագիտության նրբությունները ։ Երիտասարդները Արմեն Աշոտյանին հարցեր են հղել Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, հայկական խորհրդարանական պատվիրակության՝ ԱՄՆ կատարած այցի վերաբերյալ:

Հաջորդիվ երիտասարդներն ունկնդրել են դասախություն՝ նվիրված Հայաստանի վրա ԵՄ-ԱՄՆ-Ռուսաստան աշխարհաքաղաքական գործընթացների ազդեցությանը, որը ներկայացրել է Սուրեն Սարգսյանը։ Ծրագրի ընթացքում դասախոսությամբ հանդես է եկել քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մարգարյանը, ով առանձին առաջանդրանքի միջոցով ներկայացրել է քաղաքական սոցիալականացման հիմնախնդիրները։

ՀՀԿ-ական երիտասարդներն այցելել են նաև Սահմանդրական դատարան, որտեղ նորընտիր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ներկայացրել է սահմանդրական բարեփոխումները և դրանց դերը նոր քաղաքական մշակույթի զարգացման գործում, ինչպես նաև պատասխանել մասնակիցների հարցերին։       

«Հայաստանը ԵԱՏՄ համագործակցության համատեքստում» դասախոսությունը մասնակիցներին է ներկայացրել քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։  հաջորդել է ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի մասին երիտասարդների պատմել է Ռիչարդ Կիրակոսյանը։

Ծրագրի վերջին դասախոսությունն առչվում էր ՀայաստանԵՄ. Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և  Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացների խորացմանը, որը ներկայացնում էր ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը։

Ծրագիրն ավարտվել է արդյունքների ամփոփմամբ և մասնակիցներին հավաստագրերի հանձնմամբ:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը սերտ համագործակցում են կուսակցական երիտասարդների քաղաքական կրթության համատեքստում։ Կրթական ծրագրերը նախատեսված են ՀՀԿ ԵԿ տարբեր ստորաբաժանումների անդամների համար և կրում են շարունակական բնույթ։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ