20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ավտովթար Նոր-գեղի-Կարենիս ավտոճանապարհին

Մարտի 28-ին, ժամը 02:21-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արգել գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել քարակույտում. առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նոր-գեղի-Կարենիս ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Subaru» մակնիշի 35 QT 638 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ ծնված 1989 թ. Լ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածելով քարերին՝ արգելափակվել քարակույտում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդին և ուղևոր՝ 1997 թ. ծնված Ա. Գ.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել:

Մյուս ուղևոր՝ 1994 թ. ծնված Ռ. Մ.-ը տեղափոխվել է Չարենցավանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, սակայն վերջինս հրաժարվել է բուժօգնությունից և վերադարձել դեպքի վայր, այնուհետև ժամը 03:30-ին՝ կրկին հոսպիտալացվել է «Արմենիա ՀԲԿ», որտեղ, ստանալով անհրաժեշտ բուժօգնություն,  դուրս է գրվել:

Փրկարարներն հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն մինչ գազի բալոնի պարպվելը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ