25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մինչև 2017-ի հուլիսի 1-ը ապօրինի միլիոններ կուտակած պաշտոնյաները կարող են հանգիստ վայելել ունեցվածքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտոնյաները մինչև այս տարվա մարտի 30-ը պետք է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնեն 2017 թվականի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերը: Բանն այն է, որ 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն` քրեականացվեց ապօրինի հարստացումը: Ու հիմա պետք է ուսումնասիրվեն պաշտոնյաների հայտարարագրերը` պարզելու համար՝ արդյո՞ք նրանք ապօրինի են հարստացել, թե՞ ոչ:

Միայն թե նշենք նաև` քանի որ օրենքը չունի հետադարձ ուժ, ապա այդ որոշումն անդրադառնալու է միայն 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ապօրինի հարստացողներին: Ասել է, թե մինչ այդ միլիոններ կուտակած պաշտոնյաները կարող են հանգիստ վայելել ունեցվածքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ