19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱԻՆ փորձագետները հետազոտություններ են իրականացվում «Դալմա մոլ» առևտրի կենտրոնում

Հենց այս պահին ԱԻՆ փորձագետները հետազոտություն են իրականացնում «Դալմա մոլ» առևտրի կենտրոնում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Նանա Գնդոյանը:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Չնայած զանգվածային լրատվամիջոցների օգնությամբ ՀՀ ԱԻՆ կողմից տարածված տեղեկատվությանը՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում մի շարք օգտատերեր, մտահոգված լինելով Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգությամբ, շարունակում են հարցնել, թե արդյոք ՀՀ ԱԻՆ-ը իրականացնում է ստուգումներ Հայաստանի առևտրային կենտրոններում: 2018թ.-ի սկզբից ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացրել մարդկանց զանգվածային կուտակում ունեցող 50-ից ավելի օբյեկտներում (հյուրանոցներ, սննդի կետեր, առեւտրի կենտրոններ, մարզամշակութային հաստատություններ եւ այլն): 
Հետազոտությունները շարունակվում են: Հենց այս պահին մեր փորձագետները «Դալմա մոլ» առևտրի կենտրոնում են հետազոտություն իրականացնում: Բոլոր այն օբյեկտներում, որտեղ առկա են եղել բացթողումներ, ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր՝ հայտնաբերված թերությունների վերացման համար համապատասխան ցուցումներով ու ժամկետներով»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ