20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ուժեղ քամուց վնասվել են մի շարք տների, շինությունների տանիքներ

Մարտի 26-ին, ժամը 18:30-ին Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի համայնքապետից տեղեկություն է ստացվել, որ ս.թ. մարտի 24-ին տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով հասցված վնասի չափերի արձանագրման համար կազմվել է հանձնաժողով. անհրաժեշտ է փրկարարների ներկայությունը: 

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քամուց վնասվել են 6-րդ փողոց 2-րդ նրբանցքի թիվ 7 տան (սեփականատեր՝ Ս. Պ.)տանիքը (մոտ 72 քմ) և 6-րդ փողոցի 11-րդ նրբանցքի թիվ 1 տանը հարակից ավտոտնակի (սեփականատեր Ա. Մ.) տանիքը (մոտ 20 քմ):

***

Մարտի 26-ին, ժամը 15:36-ին ահազանգ է ստացվել, որ ս.թ մարտի 24-ին տեղի ունեցած քամուց վնասվել է Կոտայքի մարզի Արգել գյուղի 9-րդ փողոցի թիվ 7 տան մոտակա անասնագոմի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քամուց վնասվել են Ռ. Ա.-ին պատկանող անասնագոմի տանիքի ծածկը (մոտ 24 քմ) և անասնագոմի մոտակայքում գտնվող անասնակերի մետաղյա ծածկը (մոտ 10 քմ):

***

Մարտի 26-ին, ժամը 13:10-ին  տեղեկություն է ստացվել, որ ս.թ. մարտի 24-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում տեղի ունեցած ուժեղ քամուց Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում վնասվել են՝ Կենտրոն թաղամասում՝ Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն-ի տանիքը (մոտ 2000 քմ) և սպորտդպրոցի տանիքը (մոտ 200 քմ):

Միկրոշրջան թաղամասում՝ սպորտդպրոցի տանիքի ձթապատ մեկուսիչ շերտը (մոտ 150 քմ), մշակույթի տան տանիքը (մոտ 70 քմ), թիվ 70/1 ավտոտնակի տան տանիքը (մոտ 70 քմ) և թիվ 9 մանկապարտեզի տանիքը (մոտ 70 քմ):

Վանատուր թաղամասում՝ մշակույթի տան տանիքը (մոտ 30 քմ):

***

Մարտի 26-ին, ժամը 10:24-ին տեղեկություն է ստացվել, որ ս.թ. մարտի 24-ին տեղի ունեցած  ուժեղ քամուց վնասվել է Հրազդան քաղաքի դպրոցի տանիքի ծածկը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քամուց վնասվել է դպրոցի տանիքի ծածկը (մոտ 30 քմ):

***

Մարտի 26-ին, ժամը 10:04-ին տեղեկություն է ստացվել, որ մարտի 24-ին տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով Կոտայքի մարզի Սոլակ գյուղում վնասվել են տանիքներ:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ս.թ. մարտի 24-ի ուժեղ քամու հետևանքով վնասվել է Ա. Հ.-ին պատկանով 12 թաղամասի թիվ 41 տանը հարակից ավտոտնակի տանիքի ծածկը (մոտ 48 քմ), Մ. Խ.-ին պատկանով 12 թաղամասի թիվ 20 տանը հարակից անասնագոմի տանիքի ծածկը (մոտ 12 քմ) և Յ. Ե.-ին պատկանող 1-ին փողոցի թիվ 40 տանը հարակից ավտոտնակի տանիքի ծածկը (մոտ 8 քմ):

***

Մարտի 26-ին, ժամը 08:46-ին տեղեկություն է ստացվել, որ ս.թ. մարտի 24-ին տեղի ունեցած քամուց վնասվել են Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի մանկապարտեզի և մի քանի տների տանիքներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քամուց վնասվել են Մեղրաձոր գյուղի համայնքապետարանի տանիքի ծածկը (մոտ 20 քմ), մանկապարտեզի տանիքի ծանկը (մոտ 100 քմ), 3 տների տանիքների ծածկը՝ մոտ 57 քմ, 2 անասնագոմի տանիքի ծածկ (մոտ 35 քմ), թիվ 68/2 շենքի տանիքի ծածկը (մոտ 70 քմ) և երկու օժանդակ շինության տանիքների ծածկ (մոտ 35 քմ):

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ