20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Երեւանում վթարի է ենթարկվել 57 համարի երթուղայինը․ կան վիրավորներ

Երեւանում, այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։40-ի սահմաններում Երեւանյան լճի կամրջի վրա բախվել են 33-ամյա Մուշեղ Մ.-ի վարած «ԳԱԶ 32213» (ԳԱԶԵԼ) մակնիշի 0859 Տ համարանիշի եւ 39-ամյա Արման Ս.-ի վարած Mercedes մակնիշի 35 QC 671 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 8 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ «ԳԱԶԵԼ»-ը սպասարկում է թիվ 57 երթուղին, վարորդի վարորդական իրավունքի վկայականի ժամկետն անցած է, եւ նա իրավունք չի ունեցել մարդատար «ԳԱԶԵԼ» վարել, քանի որ, պարզվել է, որ նա վարորդական իրավունքի այն կարգը չունի, որով վարել է «ԳԱԶԵԼ»-ը։

Վարորդը նաեւ ունի հաշմանդամության կարգ. ձախ ձեռքը հաշմանդամ է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «ԳԱԶԵԼ»-ի վարորդը, որը ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ